News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Սենատում ելույթ ունենալիս  հայտարարել է, որ հանրապետության նախագահին հրաժարականի դիմում կներկայացնի:

«Այսօր ես շատ ուշադիր կլսեմ բոլոր ելույթները, սակայն մտադիր եմ ավարտել այս քաղաքական անցումը՝ հայտարարելով, որ նիստից հետո կուղեւորվեմ հանրապետության նախագահի մոտ եւ նրան կհանձնեմ հրաժարականի դիմումը», - հայտարարել է Կոնտեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«5 աստղ շարժման» եւ «Լիգա» կուսակցության կողմից ձեւավորված իշխող կոալիցիան օգոստոսի 8-ին դադարեց գոյություն  ունենալ: Այդ ժամանակ փոխվարչապետ եւ «Լիգա» կուսակցության ղեկավար Մատտեո Սալվինին Կոնտեին տեղեկացրել էր  դաշնակիցների հետ լուրջ տարաձայնությունների մասին եւ արտահերթ ընտրությունների շտապ անցկացում պահանջել:

Սալվինիի հայտարարության համար առիթ էր հանդիսացել Սենատում  Թուրինի եւ Լիոնի միջեւ արագընթաց երկաթուղային ճանապարհի շինարարության հարցով քվեարկությունը: «Լիգայից» պատգամավորները  ընդդիմության ներկայացուցիչների հետ կողմ էին քվեարկել խոշորագույն ենթակառուցվածքային նախագծին եւ մերժել բացասական բանաձեւը:

Կոնտեն ստեղծված  քաղաքական ճգնաժամի համար մեղադրել է Սալվինիին եւ պահանջել, որ նա իտալացիներին բացատրի կառավարության աշխատանքի դադարեցման պատճառները:

Իտալիայի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը լուծարելու եւ նոր ընտրություններ նշանակելու իրավունքը պատկանում է հանրապետության նախագահ Սերջո Մատարելային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ