News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Խորվաթիայի ԱԳՆ-ն Գերմանիայից հետ է կանչել բարձրաստիճան դիվանագետին Facebook-ում ռասիստական գրառման պատճառով, հաղորդում է AP-ը:

Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիկը հայտարարել է, որ Էլիզաբեթ Մաջարեւիչը հետ է կանչվել Գերմանիայից եւ կարգապահական պատասխանատվության կենթարկվի: Խորվաթական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա գրել է, թե Խորվաթիան «սպիտակ էր», ինչպես ժամանակին Եվրոպան:

Ավելի ուշ մեկնաբանությունները ջնջվել են: Մաջարեւիչը հայտարարել է, որ իր հաշիվը կոտրել են:

«Խորվաթիան կիսում է եվրոպական արժեքները, իսկ ռասիզմը, քսենոֆոբիայի ցանկացած դրսեւորումն ու անհանդուրժողականությունը չեն վերաբերում արտքին գործերի ծառայությանը»,- հայտարարել է Գրլիկը:

Խորվաթիայի բարձրաստիճան անձինք եւս քննադատել են Մաջարեւիչին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել