News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 24
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի անսպասելի չեղարկել է Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիքսենի հետ ծրագրած այցը՝ հայտարարելով, որ այցելությունն անիմաստ է այն բանից հետո, երբ Ֆրեդերիքսենը ԱՄՆ կողմից Գրենլանդիան գնելու գաղափարն անվանել է «անհեթեթ»:

Fox News-ը նշում է, որ Թրամփի այցը Դանիա պետք է տեղի ունենար սեպտեմբերի 2-3-ը Եվրոպայում նրա ուղեւորությունների շրջանակում, սակայն երեքշաբթի ԱՄՆ նախագահի Twitter-ում հրապարակած հայտարարությունը հաստատել է, որ Դանիա նրա այցի նպատակը հենց Գրենլանդիան գնելու հարցի քննարկումն էր:

«Դանիան անչափ յուրահատուկ երկիր է՝ աներեւակայելի ժողովրդով, բայց հիմնվելով վարչապետ Մեթե Ֆրեդերիքսենի արտահայտությունների վրա՝ որ շահագրգռված չէ Գրենլանդիան ձեռք բերելու քննարկմամբ, ես մեր այցը, որը պետք է տեղի ունենար 2 շաբաթ հետո, կհետաձգեմ այլ ժամանակի»,- նշել է Թրամփը:

«Վարչապետը կարողացավ իր անկեղծությամբ մեծ ծախսեր ու ջանքեր խնայել ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Դանիայի կողմից: Ես նրան շնորհակալ եմ դրա համար եւ անհամբերությամբ եմ սպասում երբեւէ ապագայում (հանդիպման) վերածրագրմանը»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը:

Ըստ հեռուստաալիքի՝ Սպիտակ տունն ավելի ուշ հաստատել է Դանիա այցի չեղարկումը, ներառյալ երկրի թագուհու հետ նախատեսված հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել