News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը երեքշաբթի հայտարարել է, որ հիվանդ է քաղցկեղով եւ առաջիկա օրերին կստանա առավել ամբողջական ախտորոշում, հայտնում է Associated Press-ը: 

«Տոմոգրաֆիական հետազոտություններով հայտնաբերվել է թոքային գոյացություն՝ շատ հստակ հատկանիշներով, որոնք ցույց են տալիս, որ այն կարող է չարորակ լինել»,- ասել է Վասկեսը:

Նախագահը հայտնել է, որ իրեն լավ է զգում եւ հիվանդության որեւէ ախտանշան չի զգում: Նա սպասում է լրացուցիչ հետազոտություններ անցնելով ստանալ առողջական վիճակի եւ հնարավոր բուժման մասին ավելի ընդարձակ պատկեր:

Վասկեսի նախագահության ժամկետը լրանում է 2020 թվականի մարտին: Նա մասնագիտությամբ ուռուցքաբան է:

Նա հայտնել է, որ այս մասնագիտությունն է ընտրել, քանի որ ծնողները եւ քույրը մահացել էին քաղցկեղի հետեւանքով: 2011 թվականին Վասկեսը հրատարակել էր «Վատ ընկերոջ քրոնիկան» գիրքը, որը գրվել է քաղցկեղի դեմ պայքարի սեփական փորձի եւ նրա ծնողների խոստովանությունների շուրջ դատողությունների ձեւով:

Նախագահության իր առաջին ժամկետի՝ 2005-2010 թվականների ժամանակ Վասկեսը ընդունել է ծխախոտի օգտագործման մասին աշխարհում ամենախիստ մի քանի օրենքներ:

Նրա կինը՝ Մարիա Օկսիլիադորա Դելգադոն մահացել էր 3 շաբաթ առաջ: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուրուգվայի առաջին տիկինը մահացել է սրտի նոպայի հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել