News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի միջեւ  կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ ցանկանում են հաջորդ տարի Ռուսաստանին հրավիրել G7- ի գագաթնաժողովին: Twitter-ի իր միկրոբլոգում այս մասին  գրել է CNN-ի լրագրող Քայլի Էթվուդը ՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ սպասվում է, որ Թրամփն այս հարցը կբարձրացնի G7-ի առաջնորդների հանդիպմանը:

Լրագրողը նաեւ  ասել է, որ առաջնորդների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է  G7-ի հանդիպումը, որը  շաբաթ կսկսվի Ֆրանսիայում:

Էթվուդի խոսքով, հենց Մակրոնն է առաջարկել հաջորդ տարի հրավիրել Ռուսաստանին հանդիպմանը, իսկ  Թրամփը համաձայնել է:

2020 թվականին G7-ի հանդիպումը կկայանա Միացյալ Նահանգներում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից հայտարարել էր Ռուսաստանին G7  վերադարձնելու եւ G-8 ձեւաչափը վերսկսելու անհրաժեշտության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել