News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դատարանը բավարարել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերության համահիմնադիր Գուրգեն Զաքարյանի եւ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը. նրանց նկատմամաբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց  Քննչական կոմիտեի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու դեպքի կապակցությամբ քննվող քրեկան գործի շրջանակներում օգոստոսի 15-ին կալանավորվել է «Սեքյուրիթի դրիմ»-ի մյուս հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը։ Նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արեն Խանամիրյանին եւ «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանին։ Նրանց նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել գրավի կիրառումը։  Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ:  Ըստ գործի նյութերի՝ կեղծ կատարողական ակտերի եւ դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու եւ ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ