News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 20-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գործարանային նրբանցքի բնակիչ 31-ամյա տղամարդն ապօրինի պահում, պատրաստում եւ օգտագործում է կանեփ տեսակի թմրամիջոց:

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ Շիրակի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով նույն օրը, ժամը 18.35-ին, Կումայրիի քրեական հետախույզները բերման են ենթարկել տղամարդուն:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 63,3 գրամ կշռով յուրահատուկ հոտով կանաչավուն, կիսաչոր զանգված եւ կաթոցիչ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, քաղել է նույն օրը «Ձորի մայլա» կոչվող թաղամասում վայրի աճած կանեփի թփերից՝ հետագայում անձամբ օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ