News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Գերմանիայում 8-ամյա տղան գողացել է մոր Volkswagen Golf-ն ու դուրս եկել ավտոմայրուղի: Ոստիկանները նրան գտել են ճանապարհի եզրին այն բանից հետո, երբ մայրը հայտնել է որդու անհետացման մասին:

«Ես պարզապես ուզում էի մի քիչ քշել»,- ասել է երեխան, հաղորդում է AP-ը:

Ոստիկանությունը հայտնել է, որ տղան կայանել է մեքենան, միացրել լուսային ազդանշաններն ու ցույց տվել զգուշացնող եռանկյունին: Նա ասել է, որ ժամում 140 կմ արագությամբ քշելու ժամանակ իրեն «անհարմար» է զգացել եւ որոշել է կանգնել:

Երեխայի մոր խոսքով՝ տղայի նախորդ փորձը սահմանափակվել է փողոցում թեթեւ մարդատար մեքենա վարելով, տղան նաեւ «քշել է» ուղեբեռներ եւ թափարգելներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ