News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն կիր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց դայակի ինստիտուտի ներդրման ծրագրի համար լրացուցիչ միջոցներ հատկացնել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչեւ երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրում նախորդ տարվանից ընդգրկված անձանց սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ կատարելու անհրաժեշտություններից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել դայակներին վճարելու համար հատկացնել լրացուցիչ 77,3 մլն դրամ:

Նրա խոսքով, ծրագրով նախատեսվել էր 2019 թվականի պետբյուջեով հատկացնել 242 մլն դրամ՝ 400 շահառուի ընդգրկմամբ, սակայն հետո որոշվել է ընդգրկվել 472 անձի:

Ընթացիկ տարում՝ հունիսի 1-ի դրությամբ Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը կազմել է 267 անձ, իսկ նախորդ տարվանից ընդգրկված անձիք 389 են, ընդամենը 656 անձ, որի համար փաստացի ծախսված ֆինանսական միջոցների չափը կազմել է 154,55 մլն դրամ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարվանից ընդգրկված 389 անձանց ֆինանսավորումը կշարունակվի, եւ ինն ամիսների ընթացքում Ծրագրում կընդգրկվեն եւս 93 անձիք ուստի Ծրագրի ինն ամիսների կատարողականի համար կպահանջվի լրացուցիչ գումարների ներգրավում:

Ծրագրի ինը ամիսների ֆինանսավորման համար լրացուցիչ կպահանջվի 77,334.5 հազար դրամ, որի արդյունքում ինը ամսվա գումարը կկազմի 295,1 մլն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ խոսքն այն մասին է, որ մինչեւ երկու տարեկան երեխա ունեցող աշխատող ծնողները դայակ են վարձում պետությունը փոխհատուցում է մինչեւ 55 հազար դրամ՝ հարկերը ներառյալ:

Զարուհի Բաթոյանը նկատեց, որ ցանկացողները շատ են, բայց 2018-ի բյուջեով նախատեսվել է ծրագրում ընդգրկել 200 մարդու, իսկ այս տարվա բյուջեով՝ եւս 400 մարդու. «Առաջնահերությունների կարգ է սահմանվել, թե ում ենք առաջին հերթին ընդգրկում ծրագրում»: Նրա խոսքով, այժմ քննարկվում է ծրագրի շրջանակներն ընդլայնելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել