News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 21-ին հեռախոսազրույց ունեցավ ԵԱՀ ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Երկու երկրների արտգործնախարարները կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, փոխադարձ բարձրաստիճան այցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման դերը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առնչությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ