News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

 

Չինաստանը տարեկան 75 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման համար պատասխան լրացուցիչ մաքսատուրքեր է կիրառում: Այս մասին նշվում է Պետական խորհրդի սակագների կոմիտեի տարածված հաղորդագրությունում,  հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Չինաստանի Պետական խորհրդի սակագների կոմիտեն որոշում է ընդունել 10 եւ 5 տոկոսով լրացուցիչ մասքատուրքեր կիրառել 75 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման համար», - նշվում է հաղորդագրությունում:

5 078 անուն ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ին եւ դեկտեմբերի 15-ին Պեկինի ժամանակով կեսգիշերին:

Այս քայլը պատասխան է ԱՄՆ-ի՝ սեպտեմբերի 1-ից եւ դեկտեմբերի 15-ից ավելի քան 300 մլրդ դոլար ծավալով չինական ապրաքների ներմուծման համար 10 տոկոսով մաքսատուրքեր կիրառելու  որոշմանը:

Բացի այդ, դեկտեմբերի 15-ից Չինաստանը կրկին 25 եւ 5 տոկոսով լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան մեքենաների եւ բաղադրիչների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել