News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Խորհրդային եւ ռուսական ռեժիսոր, դերասան եւ սցենարիստ Նիկիտա Միխալկովը կոտրել է ոտքը, հաղորդում է «URA.RU»-ի թղթակիցը Ղրիմում կայացող «Թավրիդա- АРТ» փառատոնից:

Հայտնի ռեժիսորը եկել էր միջոցառմանը հենակներով: «Ես անցնում եմ շատ լուրջ վերականգնում, ես ունեմ ոսկորոմ ճաք եւ վարակ: Վիրահատության ժամանակ է վարակը ներթափանցել, որից հետո եղել է յոթ վիրահատություն եւ 39-ժամյա անզգայացման վիճակ»: Կինոռեժիսորի խոսքով՝ նա եկել էր միջոցառմանը, քանի որ խոստացել էր, որ երեկոյան պետք է ներկա լինի իր ակադեմիայի ուսանողների բեմադրած ներկայացմանը:

Նիկիտա Միխալկովը տարել է երկու վիրահատություն կոնքի հատվածում եւ հայտարարել, որ սովորում է քայլել նորից, հիշեցնում է «Դնի.ռու» պորտալը: «Ոչինչ, իսկ ես քայլում, կաղում եմ Մոսկվայում, սակայն դարձյալ կվերականգնվեմ»,-360 հեռուստաալիքը մեջբերում է Միխալկովի խոսքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել