News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Խորվաթիայում պեղումների արդյունքում հնագետները հայտնաբերել են երեք հնագույն կմախք, որոնցից երկուսի գանգերն ունեին անբնական երկարավուն ձեւ, գրում է Live Science-ը:

Նշվում է, որ գանգերից յուրաքանչյուրը դեֆորմացված էր յուրահատուկ կերպով, ակնհայտ է, որ դա արվել էր յուրահատուկ մշակութային խմբին նրանց պատկանելիությունն ընդգծելու համար:

Գանգերի արհեստական դեֆորմացման պրակտիկան բավականին տարածված էր ամբողջ աշխարհում՝ Եվրասիայից մինչեւ Աֆրիկա եւ Հարավային Ամերիկա: Մարդկանց գլուխները ձգում էին կապերով կամ հատուկ գործիքներով դեռեւս վաղ մանկությունից: Այդկերպ արդեն մեծահասակ բնակիչները, ըստ իրենց, ունեին գեղեցիկ գանգեր:

Գանգերի դեֆորմացման մասին ամենավաղ հիշատակումները հայտնվել են Չինաստանում 12 000 տարի առաջ, սակայն դեռեւս հայտնի չէ՝ այդ սովորույթը սերել էր Չինաստանից, թե պարզապես ի հայտ էր եկել աշխարհի տարբեր կետերում անհատապես:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ