News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը ծրագրում է ԱՄՆ հյուպատոսություն բացել Գրենլանդիայում, գրում է The Guardian-ը։

Ինչպես նշում է պարբերականը, վերջին ժամանակներս ԱՄՆ նախագահի աշխատակազմը ռազմավարական եւ տնտեսական բարձր հետաքրքրվածություն է ցուցաբերում Դանիայի այս տարածքի հանդեպ։

ԱՄՆ պետական դեպարտամենտի՝ Կոնգրեսին հղած նամակում նշվում է, որ հյուպատոսության բացումը Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում Արկտիկայում ԱՄՆ ներկայության մեծացման լայն ծրագրի մի մասն է։

Նամակի պատճենը հայտնվել է Associated Press գործակալության տրամադրության տակ։

ԱՄՆ-ը «ռազմավարական առումով հետաքրքրված է քաղաքական, տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների բարելավմամբ արկտիկական շրջանում», նշվում է պետդեպարտամենտի՝ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեին հղած նամակում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն էր հայտնել գնել Գրենլանդիան, սակայն Դանիայի կառավարությունը մերժմամբ էր պատասխանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել