News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է իր ամերիկյան գործընկեր Դոնալդ Թրամփին թույլ տալ Իրանին նավթ արտահանել սահմանափակ ժամանակահատվածում, եթե նա կրկին պահպանի միջուկային համաձայնագրի դրույթները եւ համաձայնվի մասնակցել պաշտոնական բանակցություններին: Առաջարկն արվել է Բիարիցում G7-ի առաջնորդների ընթրիքի ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը:

Ֆրանսիական կողմը չի մեկնաբանել Թրամփի արձագանքն այդ առաջարկի վերաբերյալ, սակայն դա կդառնար նրա մերձարեւելյան ռազմավարության համապարփակ փոփոխությունը, եթե նա ընդուներ առաջարկը: Սակայն ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցչի կարծիքով այն դատապարտված է ձախողման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ