News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 08
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել են, որ քննարկել են ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո համապարփակ առեւտրային համաձայնագրի շուրջ առաջխաղացման ուղիները, հաղորդում է AP-ը:

G-7ի գագաթնաժողովի շրջանակում առաջին հանդիպման արդյունքում Թրամփն ու Ջոնսոնը համատեղ հայտարություն են արել, որում նշել են, որ կստեղծեն առեւտրի հարցերով աշխատանքային խումբ:

Թրամփը խոստացել է «շատ խոշոր առեւտրային գործարք կնքել» Մեծ Բրիտանիայի հետ: Սակայն Ջոնսոնն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է փոխզիջման դիմի առեւտրային համաձայնագիրը կնքելու համար:

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ շատ խոշոր առեւտրային գործարքը կկնքվի սեղմ ժամկետներում: «Մենք պատրաստվում ենք կնքել Մեծ Բրիտանիայի հետ երբեւէ ունեցած ամենախոշոր առեւտրային գործարքը, եւ այժմ որոշակի պահից սկսած նրանք խոչընդոտներ չեն ունենա (առեւտրի համար – խմբ.)»,-ասել է Թրամփը, հաղորդում է  BBC-ը:

Նախքան բանակցությունների մեկնարկը Ջոնսոնը նշել էր «Մեծ Բրիտանիայի համար հսկայական հնարավորությունների մասին ամերիկյան շուկայի բացման դեպքում»: «Մենք մտադիր ենք օգտվել այդ հնարավությունից, սակայն նրանք կպահանջեն մեր ամերիկյան ընկերներից փոխզիջում, քանի որ ներկայումս կան չափազանց շատ սահմանափակումներ»:

Սպիտակ տունը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ու Բորիս Ջոնսոնը դիտարկել են գլոբալ անվտանգության հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, հատկապես «Իրանի սպառնալիքը Պարսից ծոցում նավագնացության առնչությամբ, լարվածությունը Հոնկոնգում, 5G-ն եւ Huawei-ը, ինչպես նաեւ անկայուն վիճակը Լիբիայում եւ Սախելի տարածաշրջանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ