News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Իրանի սրբատեղիները ապականելու դեպքում թշնամին ջախջախիչ պատասխան կստանա: Այդ մասին հայտարարել է փոխծովակալ Հաբիբոլա Սայարին, հաղորդում է Tasnim-ը:

Ըստ նրա՝ Իրանը հասել է «ուժերի զսպման» այնպիսի բարձր մակարդակի, որ որեւէ թշնամի չի համարձակվի ապականել երկրի սրբատեղիները: «Բոլոր թշնամիները պետք է իմանան, որ նրանք կբախվեն ափսոսանքի արժանի պատասխանի հետ, եթե մտադիր են ապականել մեր սրբատեղիները»,-ընդգծել է նա: Նրա խոսքով՝ իրանյան զինված ուժերը հետեւում են իրավիճակին եւ պատրաստում տարբեր սցենարներ ապագա սպառնալիքի դեմ պայքարելու համար:

Նա նաեւ հայտնել է ռազմածովային նավատորմի պատրաստակամությունը իրանյան նավթային լցանավը ուղեկցելու հարցում, որը վերջերս ազատ էր արձակվել Հիբրալթարում: Սայարին հայտարարել է, որ ռազմածովային ուժերը կուղեկցեն իրանյան սուպերլցանավ Ադրիան Դարյան (ավելի վաղ հայտնի էր որպես Grace 1) անհրաժեշտության դեպքում:

Ներկայումս Իրանի ռազմածովային ուժերն ուղեկցում են շուրջ 6000 նավեր Ադենի ծոցում եւ Կարմիր ծովում, եւ իրենց ներդրումն ունեն ծովում անվտանգության գործում, հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել