News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բիարիցում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում վիճել է G7-ի իր գործընկերների հետ՝ պնդելով Ռուսաստանի մասնակցությամբ G8 ձեւաչափին վերադարձը, հայտնում է The Guardian-ը:

Նրա դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ «յոթնյակի» առաջնորդների ընթրիքի ժամանակ: Պարբերականը հայտնում է, որ միջոցառման ժամանակ Թրամփը պնդել է, որ ՌԴ-ն պետք է վերստին միանա G7-ին՝ մերժելով գործընկերների բոլոր փաստարկները, որոնց մեծ մասը հանդես է եկել այս նախաձեռնության դեմ:

The Guardian-ի տեղեկություններով՝ ամերիկացի առաջնորդին աջակցել է միայն պաշտոնից հեռանալուն պատրաստվող Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն: Ճապոնիայի վարչապետը որոշել է այս հարցում չեզոքություն պահպանել, «Մեծ յոթնյակի» երկրների մնացյալ առաջնորդները հանդես են եկել ընդդեմ G8 ձեւաչափին վերադարձին, հայտնում է պարբերականը:

Եվրոպական դիվանագիտական աղբյուրներից մեկի խոսքով՝ դրանից հետո «իրադրությունը սկսել է շիկանալ»: Աղբյուրը նշել է, որ G7-ի առաջնորդների մեծ մասը պնդել է, որ Յոթի խումբը «ընտանիք է, ակումբ, լիբերալ ժողովրդավարությունների ընկերակցություն», ինչի հետ կապված իրենք չեն կարող ՌԴ-ին թույլ տալ միանալ ձեւաչափին, քանի որ ըստ նրանց պնդումների՝ Մոսկվան նման արժեքներ չի պաշտպանում: Թրամփը հերքել է այդպիսի փաստարկները՝ հայտարարելով, որ Ռուսաստանի մասնակցությունն անհրաժեշտ է Իրանի, Սիրիայի եւ Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցերի քննարկման համար, նշում է պարբերականը:

Կիրակի ԵՄ ինստիտուտներում դիվանագիտական աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ G7-ի առաջնորդները Բիարիցում գագաթնաժողովի ժամանակ մանրամասն քննարկել են ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց համաձայնության չեն եկել G8 ձեւաչափին վերադառնալու հարցում: Նրա խոսքով՝ Յոթի խումբը հիմա օբյեկտիվորեն շահագրգռված է կազմակերպություն Ռուսաստանի վերադարձով՝ նկատի ունենալով «Մեծ քսանյակում» (G20) սրված քաղաքական մրցակցությունը, որում ՌԴ-ն զգալի դերակատարում ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ