News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Շենգավիթում օգոստոսի 25-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Մեր տեղեկություններով՝ «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանը և «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը տարաձայնություններ են ունեցել։ Դեպքի օրը՝ օգոստոսի 25–ին Հովհաննիսյանը Վարդանյանին հրավիրել է «Դոն Կիխոտ» ռեստորան՝ հարցեր պարզաբանելու։ Խոսակցությանը մասնակցել է թաղային հեղինակություն համարվող Համբարձում Առաքելյանը և այլ անձինք։

Վիճաբանությունը շարունակվել է դրսում և ավարտվել փոխհրաձգությամբ։ Մեր տեղեկություններով՝ տարածքում առկա տեսախցիկները ֆիքսել են կատարվածը։ Իրավապահներն այժմ փորձում են անհատականացնել միջադեպի մասնակիցների գործողությունները։

Նշենք, որ գործի շրջանակներում ձերբակալվել է «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն, 44–ամյա Գեւորգ Հովհաննիսյանը։ Մեր տեղեկություններով՝  հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում «Մաքս» սուպարմարկետի տնօրենը, որը սակայն դեպքի վայրում չի եղել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ժամը 18:50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի երկու բնակիչ՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը և 59-ամյա Սահակ Վարդանյանը համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք (կլինիկական մահ) և որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը): Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:

Կատարվում է քննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ