News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կհրավիրի ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին G7-ի հաջորդ գագաթաժողովին, բայց չի կարող երաշխավորել, որ Պուտինը կգա, քանի որ դա կարող է «հոգեբանորեն» դժվար լինել նրա համար, տեղեկացնում է CBS News-ը։

Ընդունող երկրները կարող են հրավիրել առաջնորդների աշխարհի ցանկացած կետից, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել է Իրանի արտաքին գործերի նախարարին այս գագաթաժողովին։

Թրամփը նշել է, որ կարող է հրավիրել Պուտինին ԱՄՆ-ում հաջորդ տարի կայանալիք գագաթաժողովին։

«Ես, իհարկե, կհրավիրեի նրան»,- ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ Պուտինը կարող է չցանկանալ ներկա գտնվել։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտահոգություններ ունի G7-ին Ռուսաստանի պոտենցիալ հրավերի քաղաքական հետեւանքների առիթով, Թրամփը նշել է, որ «իր համար միեւնույն է», թե դա ինչ ազդեցություն կունենա քաղաքական առումով։ «Ես քաղաքական պատճառներով բաներ չեմ անում»,- ասել է Թրամփը։

«Ես մտածում եմ միայն խաղաղության մասին, եւ ես մտածում եմ այդ երկրի մասին... Ես մտածում եմ, որ ավելի լավ կլիներ, որպեսզի Ռուսաստանը լիներ վրանում, քան թե վրանից դուրս»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան կարող էր կանգնեցվել»։ Նա նշել է, որ ներողություն կխնդրեր, եթե նման միջադեպ տեղի ունենար իր օրոք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ