News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ոչ ոք չի վիճի այն հարցում, որ Հայաստանը բավական լուրջ տրանսպորտային եւ լոգիստիկ խնդիրներ ունի, եւ դրանք փոխկապակցված են։ Դրանց լուծումը չափազանց կարեւոր է Հայաստանի համար։ Այս մասին Երեւանում, PechaKucha ձեւաչափով «Լոգիստիկա. Հայաստանի արյունատար անոթները» թեմայով բանավեճի ընթացքում օգոստոսի 26-ին ասաց խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը խնդիրներ ունի ապրանքների ցամաքային փոխադրման ոլորտում, ինչն իր հերթին հանգեցնում է ավիափոխադրումների թանկացմանը։ «Ես ընդունում եմ, որ խնդիրներ կան, եւ որ այդ խնդիրները հարկավոր է լուծել։ Ես ընդունում եմ նաեւ, որ մենք պետք է լինենք մրցունակ հարեւան երկրների հետ»,- ընդգծել է Թունյանը՝ ավելացնելով, որ հարկային բարեփոխումների առաջին փուլը չի հետապնդել բոլոր խնդիրները «մեկ հարվածով» լուծելու նպատակ, քանի որ դա անհնար է։ Պատգամավորը նկատել է, որ դրա համար պետք է ունենալ ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ նպատակներ՝ նշելով, որ իրադարձությունների անգամ ամենադրական զարգացման դեպքում Հայաստանը չի կարողանա լուծել իր բոլոր լոգիստիկ խնդիրները, եւ դրանք, որոշակի չափով, կպահպանվեն։

Իր հերթին APAVEN միջազգային բեռնափոխադրող  ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը չհամաձայնեց բանավեճի որոշ մասնակիցների հետ, որոնք բազմիցս հայտարարել են այն մասին, որ Հայաստանը նպաստավոր աշխարհագրական դիրք չունի։ «Հայաստանը նույնիսկ շատ էլ նպաստավոր դիրք ունի։ Ինչի՞ մասին եք խոսում։ Ես այստեղ բիզնես եմ հիմնել՝ հաշվի առնելով այն ամենը, ինչի մասին դուք հիմա ասացիք։ Ո՞վ է ասել, որ մենք դեպի ծով ելք չունենք։ Այն մեզնից ընդամենը 400 կիլոմետր հեռավորության վրա է, եւ որ ոք մեզ չի փորձում զրկել դրանից։ Մենք համագործակցում ենք աշխարհի 8 խոշոր բեռնափոխադրող ընկերությունների հետ... Շվեյցարիան նույնպես դեպի ծով ելք չունի, եւ ի՞նչ.. Բանն աշխարհագրությունը չէ, այլ քաղաքականությունը եւ աշխարհաքաղաքականությունը։ Մի շփոթեք մեկը մյուսի հետ։ Մենք շատ էլ լավ դիրք ունենք։ Մենք կարող ենք միմյանց հետ կապել չորս երկրներ, բայց ոչ մեկը չի պատրաստվում ժխտել իրականությունը։ Մենք ամեն ինչ հասկանում ենք»,- ասաց Աղաջանյանը՝ ավելացնելով, որ այդ առավելությունից անհրաժեշտ է օգտվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ