News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Իրանը միջուկային համաձայնագրին վերադառնալու եւ իր միջուկային գործունեության մասին երկխոսությունը վերսկսելու հնարավորություն ունի։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, տեղեկացնում է Reuters-ը։

«Ոչ մի իրադրությունում չի կարելի թույլ տալ Իրանին միջուկային զենք ստանալ»,- ասել է Ջոնսոնը Բիարիցի մամուլի ասուլիսում։ «Այժմ Իրանն, անշուշտ, հնարավորություն ունի վերադառնալու միջուկային գործարքի կատարմանը... եւ վերսկսելու երկխոսությունը, ինչպես նաեւ դադարեցնելու իր կործանարար վարքագիծը տարածաշրջանում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ կհանդիպի Իրանի նախագահի հետ ճիշտ հանգամանքներում, որպեսզի վերջ դնի առճակատմանը 2015 թվականի միջուկային գործարքի առիթով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ