News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիպրոսի Լառնակա քաղաքում մնացած ՀՀ քաղաքացիները լուսադեմին վերադարձել են Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կիպրոսում մնացած քաղաքացիներից Քրիստինե Մնացականյանը:

«Լուսադեմին մենք հայկական անձնակազմով ինքանթիռով հասել ենք Երեւան, տուրօպերատորի հետ կապ չենք հաստատել: Բոլոր ուղեւորները այդ ինքնաթիռով վերադարձել են»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ  քաղաքացիները, ովքեր մեկնել էին հանգստանալու, մնացել են  Կիպրոսի Լառնակա քաղաքում: Հայաստանի ավիաընկերությունը՝ «Սպուտնիկ թրեվլը», որը պետք է նրանց վերադարձներ Հայաստան, իրենց զանգերին չի պատասխանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ