News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բեռլինի բնակիչ Լարս Մոտցան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ոտնաթաթի ամենամեծ չափսն ունեցող դեռահաս: 16-ամյա Լարսը 57 համարի կոշիկ է հագնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով DPA-ին:

Լարսի ձախ ոտնաթաթի երկարությունը 35,05 սմ է, աջը՝ 34,98 սմ: Գերմանիայում նման չափսի կոշիկներ չեն վաճառում, եւ Լարսը ստիպված է իր համար կոշիկներ պատվիրել: Մեկ զույգ կոշիկի գինը կարող է հասնել 1,2 հազար եվրոյի: Լարսի մայրը՝ Անկեն, գործակալությանը պատմել է, որ ծախսերը հոգում է բժշկական ապահովագրությունը:

Բացի այդ, երիտասարդն ատաղձագործ է, եւ դրա համար նրան հատուկ կոշիկներ են անհրաժեշտ, որոնք արժեն 1,8 հազար եվրո: Ծախսերը հոգում է Աշխատանքի հարցերով գերատեսչությունը:

«Հիանալի է, որ այդ ռեկորդն ինձ է պատկանում»,- գործակալությանը պատմել է Լարսը:

Երիտասարդը հաճախ է բախվում խնդիրների, օրինակ, նա դժվարությամբ է բարձրանում աստիճաններով: «Խնդիրներ կլինեն նաեւ ավտոդպրոցում: Դժվար է նաեւ սպորտի հարցում»,- ասել է նա: 

Լարսի հետ հաճախ զվարճալի դեպքեր են տեղի ունենում: Մեկ անգամ նա Ցյուրիխի օդանավակայանում հանել է կոշիկները, քանի որ անվտանգության աշխատակիցները մտածել են, թե նա փորձում է կոշիկների մեջ տարանցման համար արգելված իրեր տեղափոխել:

«Սարսափելի ոչինչ չկա, ես նման դեպքերից չեմ նեղսրտում»,- ասել է դեռահասը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ