News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն այսօր, դիմելով ժողովրդին, հայտարարել է ոչ ըստ նշանակության օգտագործվող գյուղատնտեսական հողերի՝ պետության կողմից բռնագրավման անհրաժեշտության մասին, հաղորդում է Tengrinews-ը:

«Պետությունից անվճար հողի վարձակալության իրավունք ստացածներից շատերը դրանք օգտագործում են ոչ ըստ նշանակության՝ չաշխատելով այդ հողերի վրա: Երկրում այսպես կոչված «լատիֆունդիստների» մի ամբողջ շերտ է ձեւավորվել: Նրանք ժլատություն են անում: Ժամանակն է սկսել ոչ ըստ նշանակության օգտագործվող հողերի բռնագրավումը»,- ասել է Տոկաեւը:

Նա նաեւ նշել է, որ պետական ընկերությունների միջազգային մրցունակությունը կասկածի տեղիք է տալիս: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ