News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ

1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միահամուռ ընտրեց իր ապագան անկախ պետականության պայմաններում կառուցելու ուղին: Այս մասին ասված է Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի շնորհավորական ուղերձում:

Ուղերձում նաեւ նշվում է.

«Չնայած անկախության հանրաքվեի կազմակերպման  ընթացակարգերն իրավական առումով խստորեն համապատասխանում էին կազմալուծվող Խորհրդային Միության օրենսդրության պահանջներին՝ Ադրբեջանն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտությանը հակադրեց բիրտ ուժը՝ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելով նորանկախ պետության դեմ:

Արցախի անկախությունը, որպես համահայկական արժեք, երիտասարդ պետության պաշտպանության համար միավորեց ամբողջ հայությանը: Մայր Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությամբ, մարտական գործողություններին զուգընթաց, ձեւավորվեցին Արցախի պետական կառավարման համակարգն ու պաշտպանության բանակը: Համաժողովրդական միասնականության, մարտադաշտում ամեն օր կատարվող անօրինակ սխրանքների, հեռատես եւ ճկուն կառավարման արդյունքում նորանկախ Արցախը կարողացավ ռազմական հաղթանակ տանել եւ հրադադար պարտադրել նախահարձակ Ադրբեջանին:

Հրադադարի հաստատումից հետո ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի դժվարին պայմաններում Արցախի Հանրապետությունը պատմական առումով չափազանց կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ օրենքի գերակայության, ժողովրդավարության, կայուն տնտեսական զարգացման երկիր՝ միեւնույն ժամանակ կառուցելով մարտունակ զինված ուժեր եւ առանց երրորդ ուժի ներգրավման ապահովելով սեփական սահմանների անվտանգությունը:

Ադրբեջանի՝ 2016 թվականի ձախողված ռազմական արկածախնդրությունը նորից ողջ աշխարհին ցույց տվեց, որ Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է, որ հայ զինվորականը հերոսական ավագ սերնդի արժանավոր հետնորդն է, որ հայ ժողովուրդը հայրենիքի պաշտպանության հարցում ավելի միակամ եւ վճռական է, քան երբեւէ:

Այս տոնը հերթական առիթն է նաեւ նորից հիշելու բոլոր նրանց, ովքեր հայրենիքին են զոհաբերել ամենից թանկը՝ սեփական կյանքը:

Փառք մեր զոհված զինակիցներին:

Նրանց հիշատակը հավերժ է: Նրանց անունները սուրբ են ցանկացած հայի համար:

Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի ազատամարտիկներ,

Պաշտպանության բանակի հարգելի զինծառայողներ,

ՊԲ հրամանատարության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ: Ազատ եւ անկախ Արցախը ողջ հայ ժողովրդի հպարտությունն է:  Պաշտպանության բանակը ամուր կանգնած է Արցախի անկախության, հայ ժողովրդի արժանապատվության ու ապագայի պաշտպանության դիրքերում: Մենք՝ զինվորականներս, այսուհետ եւս անելու ենք ամեն ինչ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ եւ անկախ ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային…
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք․ ՀՀ նախագահ
Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին...
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. Արմեն Սարգսյան
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն...
Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները. Զարուհի Փոստանջյանի շնորհավորանքը
Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց...
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)
Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով...
Ամենաշատ