News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Մամուկա Բախտաձեն այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնը լքելու մասին, որը զբաղեցնում էր մեկ տարուց մի փոքր ավելի: Որոշման մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«2018 թվականին վարչապետի պաշտոնում իր թեկանծության առաջադրման նպատակը երկրի զարգացման համար ռազմավարական շրջանակի ներդրումն ու ստեղծումն էր, որը հետագա տարիներին կապահովեր պետական նպատակների իրականացումն ու ուղեցույց կդառնար երկրի զարգացման համար: Զարգացման ռազմավարական շրջանակը ներդրվեց, եւ, համապատասխանաբար, ես որոշում ընդունեցի լքել պաշտոնը, քանի որ կարծում եմ, որ ես արդեն իրականացրել եմ իմ առաքելությունը»,- ասվում է Բախտաձեի ուղերձում:

Նույն հրապարակման մեջ Բախտաձեն ներկայացրել է վարչապետի պաշտոնում իր աշխատանքի արդյունքներն արտաքին եւ ներքին քաղաքականության տարբեր ուղղություններով:

«Ինձ համար մեծ պատիվ էր, եւ ես մեծ պատասխանատվությամբ ծառայեցի Վրաստանի վարչապետի պաշտոնում՝ ի շահ մեր երկրի շահերի պաշտպանության: Ես եղել եմ եւ կլինեմ «Վրացական երազանք» կուսակցության անդամն ու մեր երկրի հավատարիմ զինվորը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ նախորդներին եւ հաջողություն մաղթել ապագա վարչապետին»,- ասվում է ուղերձում:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Բախտաձեին կփոխարինի Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիան: Ինչպես ակնկալվում է, ՆԳՆ նոր ղեկավար կդառնա իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղար, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի խորհրդարանում տապալել են հրաժարումը մեծամասնական համակարգով ընտրություններից
Բացառապես համամասնական ընտրակարգը հավանության չի արժանացել...
Շուտով նոյեմբերի 23-ն է, եւ վրաց ժողովուրդը պետք է համախմբվի. Սաակաշվիլի
Սաակաշվիլին հիշեցրել է «վարդերի հեղափոխության» մասին...
Հաքերները կոտրել են Վրաստանի նախագահի կայքը. այնտեղ հայտնվել է Սաակաշվիլիի լուսանկարը
Այժմ Վրաստանի նախագահի կայքը չի աշխատում: Երկրի երրորդ նախագահի լուսանկարը եւս չկա...
Սաակաշվիլին խոստանում է Վրաստան վերադառնալ առաջիկա ամիսներին
Վրաստանի նախկին նախագահը խոստանում է երկիր վերադառնալ առաջիկա ամիսներին...
Գախարիան պաշտոնապես առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
Սպասվում է, որ Գախարիան արդեն այսօր Վրաստանի խորհրդարանին կներկայացնի կառավարության կազմը եւ ծրագիրը…
«Ռուսթավի-2»-ի հաղորդավարները հեռուստաընկերությունից իրենց հեռանալու մասին հայտնել են ուղիղ եթերում
Որտեղ, նրանց խոսքով, «տոտալ զտում է սկսվել»…