News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք 6000 կյանք ենք նվիրաբերել մեր հայրենիքի ազատագրմանը, ուստի մեր պարտքը դեռ չենք հատուցել նրանց առաջ: Այս մասին Արցախի անկախության 28-ամյակի առիթվ իր շնորհավորական ուղերձում նշել է Սամվել Բաբայանը:

ՈՒղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, ողջ հայ ազգին, Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ։ 28 տարի առաջ, երբ մեր հայորդիները մարտնչում էին սուրբ հայրենիքը ազատագրելու համար, նրանք մի փափագ ունեին միլիմետր առ միլիմետր ազատագրած հայկական հողերը միացնել մայր հայրենիքին, լցնել այն միմիայն հայկական շնչով, հռչակել նրա մարմնակցումը մայր հողին։

Մենք 6000 կյանք ենք նվիրաբերել մեր հայրենիքի ազատագրմանը, ուստի մեր պարտքը դեռ չենք հատուցել նրանց առաջ։ Մենք հիմա էլ դեռ չենք հասել այդ փառահեղ գաղափարի իրականացմանը, սակայն  վստահ եմ ու հավատում եմ, որ այնքան էլ հեռու չէ այն օրը, երբ մենք ողջ ազգով կտոնենք  մեր երկու հայոց պետությունների միավորման տոնը։

Շնորհավոր տոնդ Արցախ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային…
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք․ ՀՀ նախագահ
Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին...
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. Արմեն Սարգսյան
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն...
Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները. Զարուհի Փոստանջյանի շնորհավորանքը
Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց...
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)
Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով...
Ամենաշատ