News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության հյուպատոս Սոզար Կվինչիայի նախաձեռնությամբ ընդունել է վերջինիս:

ԱՆ Քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում Վրաստանի՝ պատիժ կրող քաղաքացիների իրավունքների իրացման եւ պահման պայմանները, շեշտադրվել է հատկապես այն փաստը, որ այս տարի վերջիններիս թիվը նվազել է նախորդ տարվա համեմատ: Նախանշվել են նաեւ հետագա համագործակցության ուղիները:

Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը նշել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող վրացի դատապարտյալներին առնչվող ցանկացած խնդրահարույց իրավիճակ լուծում է ստանում օրենսդրության պահանջներին համապատասխան:

Հանդիպման ավարտին հյուպատոսը շնորհակալություն է հայտնել ծառայության պետին՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին մշտապես աջակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ