News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առաջարկված օրենսդրական փաթեթների էությունը հետեւյալն է. մենք առաջարկում ենք հրաժարվել «արտաբյուջետային միջոցներ» հասկացությունից: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի փաթեթի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ այդ ֆինանսները կարող են բյուջեի սովորական եկամուտ դառնալ: «Այդպիսով, այդ միջոցները կդադարեն ընդունված բյուջեի շրջանակից դուրս ռեսուրսներ լինելուց, եւ կկազմեն դրա մի մասը»,- հստակեցրեց նախարարը:

Ջանջուղազյանը հիշեցրեց, որ արտաբյուջետային հաշիվների առկայությունը հաճախ կոշտ քննադատության պատճառ է դառնում: Նախարարի խոսքով՝ դրանք չեն վերահսկվում ԱԺ-ի կողմից, այլ կարգավորվում են կառավարության կողմից:

«Ըստ էության, տվյալ օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանափակել պետական եւ տեղական իշխանության մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունները: Միեւնույն ժամանակ, ենթադրվում է, որ այդ հաշիվների վրա հավաքված եւ առկա միջոցները կուղղվեն համապատասխան բյուջեներ՝ ապահովելով դրանց տեղաբաշխումն անհրաժեշտ ուղղություններով եւ անհրաժեշտության չափով»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը:

Բացի այդ, նախարարի խոսքով, դա կապահովի պետական միջոցների բաշխման համակարգի ստեղծումը, որը մի կողմից կապահովի տնտեսության զարգացումը, մյուս կողմից՝ սոցիալական պաշտպանության ու պետության հասարակական պահանջների բալանսավորված ապահովումը:

Նշենք, որ օրինագիծը միաձայն դրական եզրակացություն է ստացել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ