News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սան Ֆրանցիսկո քաղաքի իշխանությունները ԱՄՆ Ազգային հրաձգային ասոցիացիան (NRA) անվանել են ներքին ահաբեկչական կազմակերպություն։ Այս որոշումը միաձայն ընդունել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհուրդը, տեղեկացնում է BBC-ն։

NRA-ը ամենաազդեցիկ կազմակերպությունն է, որը միավորում է հրազենային զենք պահելու եւ կրելու իրավունքի կողմնակիցներին։

Վերջին տասնամյակներին ասոցիացիան, որտեղ, ըստ նրա սեփական պնդման, որը ճշտված չէ անկախ աղբյուրների կողմից, 5 մլն մարդ կա, առավելագույն լայն մեկնաբանություն է տվել ամերիկյան սահմանադրությունում ամրագրված զենք ունենալու իրավունքին եւ դեմ է հանդես եկել այդ իրավունքի սահմանափակման ցանկացած դրսեւորմանը։

Հուլիսին  Գիլռոյի սխտորի փառատոնի ժամանակ տեղի ունեցավ հրաձգություն, որի հետեւանքով սպանվեց երեք մարդ։ Այդ ողբերգության պատճառով էլ քաղաքային խորհուրդը որոշեց դատապարտել NRA-ին։

Խորհրդի բանաձեւում ասվում է, որ հրազենային զենքի կիրառմամբ կատարվող բռնությունը իսկական աղետ է ԱՄՆ-ի համար, իսկ NRA-ն օգտագործում է իր ոչ աննշան կարողությունն ու կազմակերպչական հզորությունը զենք ունենալը հանրահռչակելու համար եւ զենք ունեցողներին դրդում է կատարել բռնության ակտեր։

«Բոլոր երկրներում կան մարդիկ, ովքեր լի են ատելությամբ եւ ունակ բռնություն գործելու, բայց միայն ԱՄՆ-ում ենք մենք հասանելի դարձնում մարտական զենքը եւ (ավտոմատ զենք) վաճառող խանութները, հիմնականում Ազգային հրաձգային ասոցիացիայի շնորհիվ»,- ասվում է բանաձեւում։

Օրինագիծը քաղաքին կոչ է անում վերանայել կապերն ընկերությունների հետ, որոնք բիզնես են վարում NRA-ի հետ։

Ասոցիացիան ի պատասխան՝ Սան Ֆրանցիսկոյի քաղաքի խորհրդի որոշումն անվանել է անհեթեթ հնարք, որը կոչված է շեղելու ուշադրությունը քաղաքի իսկական խնդիրներից։ Դրանք, ի թիվս այլ խնդիրների, անօթեւանների թվի ավելացումն է, թմրանյութերի օգտագործումն ու մանր հանցագործությունների կտրուկ աճը, նշել են NRA-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ