News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները հիմնված են ամուր հիմքի վրա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Հայաստանից Ռուսաստան եւ հակառակը գործիչների կողմից քաղաքական ապաստան որոնելու հարցը:

«Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները հիմնված են ամուր հիմքի վրա: Այդ հարցում տարաձայնություններ չկան: Կան որոշ դատական եւ իրավական գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով մենք ունակ ենք պահպանել դաշնակցային հարաբերություններից բխող առաջնահերթությունների օրակարգը: Այդ հարցերի միջեւ կապ չկա եւ չի կարող լինել»,- նշեց նախարարը:

Պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցի մանրամասների շուրջ տարբեր խոսակցությունների (օրինակ այն, որ Պուտինը կհանդիպի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ) մասին հարցերին՝ նախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ԵԱՏՄ գագաթնաժողովը, եւ խոսակցությունների վրա հիմնված հարցերին չպատասխանեց:

«Մենք պատրաստվում ենք գագաթնաժողովին եւ վստահ ենք, որ այն արդյունավետ կլինի, իսկ գործընկերների հետ հարաբերությունները կշահեն»,- ընդգծեց նախարարը՝ հաստատելով Երեւանում հոկտեմբերի 1-ին կայանալիք գագաթնաժողովին Իրանի եւ Սինգապուրի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ