News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի ՆԳ նախարարի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին ուղղված սպառնալիքին։

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Եթե Թուրքիայում դատախազ մնացել է, ապա սպառնալիք, շանտաժ եւ վիրավորանք ներառող արտահայտության համար վարույթ պետք է սկսի»։

Նշենք, որ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն Քենալ Քըլըչդարօղլուին ասել է. «Անգրագետ, չափերս ու տեղդ ճանաչի, քեզ բզիկ–բզիկ կանենք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում դատում են Bloomberg-ի լրագրողներին տնտեսական ճգնաժամի մասին հրապարակման պատճառով
Թուրքիայում սկսվել է Bloomberg-ի երկու լրագրողների դատավարությունը...
Էրդողանի կուսակցությունը դանդաղ խորտակվում է․ տասնյակ հազարավոր մարդիկ լքում են ԱԶԿ-ն
Մեկը մյուսի հետեւից կոռուպցիոն պատմությունների բացահայտմանը զուգընթաց՝ ԱԶԿ-ի կարեւոր անդամները հրաժարական են տալիս, որպեսզի նոր կուսակցություններ ստեղծեն․․․
Ահմեթ Դավութօղլուն հայտնել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից դուրս գալու մասին
Դավութօղլուն ԱԶԿ երկրորդ առանցքային դեմքն է, որը կուսակցության շարքերը լքում է նախկին փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանից հետո…
ԱԶԿ-ում որոշել են ազատվել Դավութօղլուից
ԱԶԿ-ն որոշել է իր շարքերից հանել Ահմեթ Դավութօղլուին...
ԼՊԿ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ազատել կալանավորված լրագրողներին
Էրդողանի կառավարությունը թուրքական լրատվամիջոցների վրա ճնշումների մեղմացման ոչ մի նշան չի դրսեւորում…
Թուրքիայի հարավ-արեւելքում հատուկ նշանակության ջոկատը բողոքի ակցիայի ցրման համար ջրցաններ է կիրառել
Ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ Դիարբեքիրի, Մարդինի և Վանի ազատված քաղաքապետերը մեղադրվում են տարբեր հանցագործությունների, այդ թվում ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ