News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունները հանրության ուշադրությունը լուրջ խնդիրներից շեղելու համար անարդյունավետ միջոցներ են կիրառում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են տեղեկատվական եւ քաղաքական դաշտը նոր թեմաներով հագեցնել:

«Լինի դա քաղաքականություն, սպորտ, թե տնտեսություն: Օրինակ, Փաշինյանը Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ մեդիադաշտը զբաղեցրեց ֆեյսբուքյան գրառումներով»,- ասաց Հակոբյանը:

Փորձագետը նշեց, որ շատ խնդիրներ եւ հարցեր կան, որոնք դեռեւս չեն լուծվել գործող իշխանությունների կողմից: Քաղտեխնոլոգի խոսքով՝ այդ հարցերի թվում են՝ Ամուլսար, Ստամբուլի կոնվենցիա, Ստեփանակերտի հետ հարաբերություններ եւ ԼՂ հարցով դիրքորոշում:

«Դա է պատճառը, որ նրանք դիմում են ուշադրությունը շեղելու տարբեր տեխնոլոգիաներին: Սակայն ձերբակալությունները, հայտնի մարդկանց, օրինակ՝ ֆինանսների նախկին նախարարի նկատմամբ քրեական գործերը, որոնք պետք է խնդիրներից շեղեին հանրության ուշադրությունը, այլեւս չեն աշխատում: Նման փիառ ակցիաներն աշխատում էին անցած տարի ամռանը: Հանրությունը պահանջում էր «կուլակաթափ» անել, սակայն այդ ժամանակներն արդեն անցել են»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը:

Նրա գնահատմամբ՝ 2019թ. արդեն ապրիլ-մայիս ամիսներից էյֆորիան վերջնականապես անցավ, եւ մարդկանց սկսեցին հետաքրքրել իրենց կենցաղային խնդիրներն ու սոցիալ-տնտեսական կյանքը:

«Մարդիկ սպասում են իրենց վերաբերող կոնկրետ խնդիրների լուծմանը: Այդ պատճառով ձերբակալությունները, օրինակ, Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը, թրենդի մեջ մնաց ընդամենը 1,5-2 օր»,- նկատեց փորձագետը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ