News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն:

Սմոլնիում կայացած հանդիպման ընթացքում երկու կառույցների ղեկավարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության արդյունքները եւ Հայաստանի ու Ռուսաստանի քննչական կոմիտեների համագործակցության ամրապնդման եւ զարգացման հետագա ծրագրերը: Բացի այդ, ստորագրվել է գիտակրթական ոլորտում Ռուսաստանի Դաշնության ՔԿ-ի եւ Հայաստանի Հանրապետության ՔԿ-ի 2020-2022թթ. համագործակցության ծրագիրը:

Ալեքսանդր Բաստրիկինը նշել է, որ  Հայաստանի եւ Ռուսաստանի քննչական կոմիտեների միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների իրագործումը կնպաստի երկկողմանի հարաբերությունների կայուն զարգացմանը: Աշխատանքը տարվում է ոչ միայն հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման, այլ նաեւ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, բարձր բարոյական արժեքներ եւ իրավագիտակցություն ունեցող արժանի սերնդի դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Խոսելով աճող սերնդի մասնագիտական կողմնորոշման մասին՝ ռուսական կառույցի ղեկավարը կիսվել է իր հայ գործընկերների հետ մանկական կենտրոններում իրականացված «Երիտասարդ հետաքննիչ» ծրագրի արդյունքներով, որին մասնակցել են Բելառուսի Հանրապետության սպաների երեխաները: Նա նաեւ հայտնել է թեմատիկ ամառային հանդիպումներ կազմակերպելու մասին, որոնք նախատեսվում են իրականացնել հաջորդ տարի Ռուսաստանի մանկական կենտրոններում գործընկերների երեխաների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ներկայացուցիչների երեխաների համար: Այդ հարցը քննարկվում է Կրասնոյարսկում կայացած միջգերատեսչական համաժողովի արդյունքում:

Ռուսաստանի ՔԿ նախագահը նաեւ փաստել է, որ  «ավելի վաղ Կրասնոյարսկում ՀՀ ՔԿ եւ ՌԴ ՔԿ-ի միջեւ ստորագրված նախնական հետաքննության քրեագիտական ապահովման շուրջ համագործակցության ծրագիրը հիմք էր պրակտիկ գործունեության մեջ ժամանակակից գիտության եւ տեխնիկայի ձեռքբերումները կիրառելու համար, եւ, ինչը առավելապես կարեւոր է, մեր կառույցների մասնագետների համագործակցային աշխատանքի համար, երբ հնարավոր է դարձել փորձի փոխանակումն առանձին քննչական գործողություններն իրականացնելու, հետաքննության ժամանակակից մեթոդների, քրեագիտական տեխնիկայի նորագույն տեսակների կիրառման եւ քրեագիտության ոլորտի այլ պրակտիկ հարցերում»:

Հաշվի առնելով շարունակական փորձը՝ Ալեքսանդր Բաստրիկինը նշել է, որ նպատակահարմար է նաեւ ստորագրել երկու կառույցների միջեւ գիտակրթական համագործակցության ծրագիրը, որը կդառնա օրինաչափ արդյունքը՝ հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրվածությունը գիտական շրջանակներում, որակավորումը բարձրացնելու, փորձի փոխանակման եւ հանցագործությունները հետաքննելու լավագույն օրինակներով կիսվելու, ինչպես նաեւ հետազոտական գործունեության ոլորտում»:

Հաշվի առնելով երկու կառույցների համագործակցության ինտենսիվ զարգացումը՝ Ռուսաստանի ՔԿ նախագահը սատարել է բելառուս գործընկերների ավելի վաղ հնչեցրած նախաձեռնությունը՝ առաջարկելով անցկացնել համատեղ նիստեր Հայաստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի քննչական կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ տարեկան երկու անգամ:

Հայկ Գրիգորյանը դրական է գնահատել աշխատանքային հանդիպման փորձագիտական ձեւաչափը՝ նշելով, որ համագործակցությունը թույլ է տալիս արդյունավետ եւ օպերատիվ կերպով լուծել պրակտիկ հարցերը:

Կողմերը նաեւ քննարկել են առաջիկայում կայանալիք գործընկերների համատեղ նիստը առկա ամենաարդի հարցերի տեսանկյունից, որի շրջանակում պլանավորվում է նաեւ լսել կատարված աշխատանքի մասին հաշվետվությունները Կրասնոյարսկում պայմանավորվածությունների շուրջ: Ընդ որում՝ Ալեքսանդր Բաստրիկինը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայկ Գրիգորյանի նախաձեռնությանը Հայաստանում հերթական միջգերատեսչական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ