News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին դրական են գնահատել շաբաթ տեղի ունեցած ազատազրկվածների միաժամանակյա ազատումը:

Ինչպես հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունում, հեռախոսազարույցի ժամանակ նրանք նշել են, որ այդ քայլը մեծ նշանակություն ունի երկկողմանի հարաբերությունների նորմալիզացիայի եւ առողջացման համար:

Բացի այդ, Պուտինն ու Զելենսկին քննարկել են ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցը: Մասնավորապես, նրանք ընդգծել են հրադադարի պահպանման կարեւորությունը շփման գծում:

Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է համակողմանի նախապատրաստական աշխատանքների շարունակությունը «նորմանդական քառյակի» գագաթնաժողովը նախապատրաստելու շրջանակում, որպեսզի այդ ձեւաչափով հերթական հանդիպումը արդյունավետ լինի եւ նպաստի բարձր մակարդակում պայմանավորվածությունների իրագործմանը:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են հետագայում շարունակել բանակցությունները:

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանն ու Ուկրաինան ազատ են արձակել դատապարտված եւ ձերբակալված քաղաքացիներին: Ռուսական կողմն ազատ է արձակել ուկրաինացի ահաբեկիչ Օլեգ Սենցովին եւ ռուսական սահմանը խախտած 24 ուկրաինացի զինծառայողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ