News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Բոլոր ընտրությունները մեր երկրին բերում են փառք ու պատիվ, բացառություն չեն լինելու այս ընտրությունները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ խոսելով Արցախում ընթացող ՏԻՄ ընտրությունների մասին։ 

«Ավելի քան համոզված եմ, որ մենք՝ որպես ժողովրդավարության ուղին բռնած երկիր, արձանագրելու ենք մեր հերթական հաջողությունը, ցանկացած ընտրություն հնարավորություն է մեր երկրի առաջընթացը ապահովելու համար, եւ ես, բնականաբար, քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար»,–նշեց նա:

ԱՀ նախագահի խոսքով՝ հետեւել է թեկնածուների քարոզարշավին եւ իր տպավորությամբ թեկնածուները հիմնականում պատկերացում ունեն քաղաքի խնդիրների մասին։

«Մեր քաղաքը ոչ միայն կերպարանափոխվել է, այլեւ այս տարիների ընթացքում ստացել է նոր եռանդ, կարծում եմ՝ նոր քաղաքապետն ու նոր քաղաքապետարանը պետք է ունակ լինի այս զարգացման դինամիկան ապահովելու եւ ստեղծելու լրացուցիչ պայմաններ քաղաքի զարգացման եւ շենացման համար»,–ասաց նա։

Բակո Սահակյանը, սակայն շեշտում է՝ չպետք է բավարարվել նախորդ ժամանակաշրջանում կատարված աշխատանքով, ապա շեշտում է՝ քաղաքը մի կենդանի օրգանիզմ է, որը միշտ պահանջում է ավելին անել, քան արվել է։

«Ես սիրում եմ Ստեփանակերտը ու պատասխանատուների հետ այս տարիների ընթացքում փորձել եմ քաղաքին հաղորդելայն ներուժը, որը, իբրեւ մայրաքաղաք, կսնի ոչ միայն ստեփանակերտցիներին, այլեւ ամբողջ երկիրը»:

Նշենք, որ քվեարկության Բակո Սահակյանը եկել էր կնոջ հետ։

Հիշեցնենք, որ Արցախի 228 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Առաջադրվել է համայնքի ղեկավարի 415 եւ ավագանու անդամի 2573 թեկնածու։

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու՝ Դավիթ Սարգսյան, Արայիկ Ավանեսյան, Արմեն Հակոբյան, Արեգ Ավագյան, եւ Գրիգորի Սահակյան:

Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է 400-ից ավել դիտորդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 12 տոկոսը
Ըստ ընտրական տեղամասերի Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում 168 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49-ը…
Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1685 ընտրող…
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 1,5 տրլն դոլարի ֆինանսավորման, այդ թվում Ուկրաինային օգնության հարցում
ԱՄՆ օրենսդիրները համաձայնության են եկել 2022թ․ ֆինանսական տարվա համար դաշնային կառավարությանը 1,5 տրիլիոն դոլարի ֆինանսավորման հարցում․․․
Մարդկանց մոտ տիրում էր տոնական տրամադրություն. ԱԺ պատգամավորներն ամփոփել են ՏԻՄ ընտրությունները Արցախում
Նա նշել է, որ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ պայմաններում…
Բակո Սահակյանն ուղերձ է հղել
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ...
Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը. Արշավիր Ղարամյան
Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին...
Ամենաշատ