News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանական հյուսիսային քաղաքում, որտեղ ավելի շատ շուն է գրանցված, քան երեխա, շների տերերին հիմա կհարկեն, որ օգնեն վճարել կղանքը մաքրելու համար:

Սամորա քաղաքում հիմա գրանցված շների տերերին կհարկեն տարեկան 9 եվրոյով, որը կօգտագործվի շների զբոսանքի մեծ թվով գոտիների ստեղծման, շան արտաթորանքը մաքրելու վճարման համար:

Reuters-ը հայտնում է, որ քաղաքապետարանի հաշվարկներով հարկի տեսքով ամեն տարի կստանան 55 200-ից մինչեւ 99 360 դոլար:

Հարկը առաջացրել է քաղաքացիների ուժգին արձագանքը: Ոմանք ընդհանրապես համաձայն չեն, մյուսներն ուղղակի հարմարվել են այս փաստին:

Աշխարհում քիչ երկրներ ունեն համանման հարկեր, ընդ որում՝ ամենաբարձրը Հաագայում է՝ 120 եվրո մեկ շան համար, որը մեծանում է ընտանիքում յուրաքանչյուր լրացուցիչ ձագի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ