News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր 64 մլն հետեւորդներին հասկացրել է, որ ԱՄՆ ֆոնդային շուկան շատ ավելի լավ վիճակում կլինի, եթե Դաշնային պահուստը կատարի իր պահանջը եւ ավելի նվազեցնի տոկոսադրույքները։ Սակայն նախագահը առանց ԴՊ-ի օգնության էլ սոցցանցերի միջոցով պարբերաբար շարժման մեջ է դնում ֆինանսական շուկաները, հաղորդում է CBS News-ը։

JPMorgan Chase-ի վերլուծաբանները շուկայի վրա Թրամփի թվիթների ազդեցությունը գնահատելու համար ստեղծել են ինդեքս եւ եկել են այն եզրակացության, որ նախագահի թվիթները վիճակագրորեն նշանակալի ազդեցություն ունեն գանձապետարանի եկամտաբերության վրա։

Սպիտակ տունը ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի առեւտուրն ու դրամավարկային քաղաքականությունը, եւ «ամեն ինչ՝ պատահական տրամադրություններից մինչեւ, թվում է թե, ձեւական քաղաքական մտադրություններ, գլոբալ եւ ակնթարթորեն տարածվում է այդ մանրամասն ուսումնասիրված սոցիալական մեդիա-հարթակի միջոցով»,- կարծում են JPMorgan Chase-ի վերլուծաբանները։

Իր պարտավորությունները ստանձնելուց հետո նախագահը ավելի քան 10 000 թվիթ է գրել։ Ինդեքսը հետեւում է, թե որքանով է գանձապետարանի եկամտաբերությունն աճում կամ նվազում Թրամփի թվիթից հետո հինգ րոպեի ընթացքում։ Այնուհետեւ նա չափում է տվյալ թվիթի հնարավորությունները շուկայի շարժման վրա՝ հիմնվելով բարձացած եկամտաբերության անկայունության վրա, որը նկատվել է նրա նախորդ թվիթներից հետո։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ