News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարորդների համար կսահմանվի բալային համակարգ։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 10-ին ասել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։

Նա հավաստիացրել է, որ տուգանքների չափերի բարձրացումը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար չի նպաստում ՃՏՊ թվի նվազմանը։ Խոսելով կոնկրետ փոփոխությունների մասին՝ փոխոստիկանապետը նշել է, որ վարորդներին մեկ տարով կտրվի 9 բալ։ Խախտում գրանցվելու դեպքում այդ 9 բալից ավտոմատ կերպով կհանվեն տուգանային միավորներ։ Նշենք, որ խոսքը 0,5, 1, 2, 3, 4 բալանի խախտումների մասին է։ Եթե մեկ տարվա ընթացքում այդ 9 բալը սպառվի, ապա վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսով։ Այս ժամկետի ավարտին իրավունքը նորից կվերականգնվի, ինչպես նաեւ կտրամադրվեն նոր 9 բալեր։ Եթե վարորդը երկրորդ անգամ եւս սպառի իր 9 բալերը, ապա այս անգամ նրան մեկ տարով կզրկեն վարորդական իրավունքից։ Միեւնույն ժամանակ, եթե վարորդական իրավունքից զրկված մարդը մեքենա վարի, նրան սպառնում է 200-300 հազար դրամ տուգանք կամ մինչեւ երկու տարի ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ