News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարմիր գծերը շահագործվում են անհասկանալի մարդկանց կողմից ռեկետի միջոցով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

«Կարմիր գծերի համար երեւանցին վճարում է տարեկան 12 հազար դրամ: Եվ այսօր կարմիր գծերը վերավաճառվում են ինչ-որ ռեկետյորների կողմից: Եկեք մտածենք մեխանիզմներ, թե ինչպես հարցը բարձրացնենք, որովհետեւ այն բոլորին է վերաբերվում:  Եթե դուք դուրս գաք փողոց եւ փարքինգներում կանգնած ապօրինի վճարումներ անողներին հարցնեք, մարդկանց ուղղակի տեղ չեն տալիս կարմիր գծերի վրա կանգնելու: Ասում են՝ փողը կտաս, կկանգնես»,-ասաց նա:

Ի պատասխան քաղաքապետ։ Հայկ Մարությանն ասաց, որ ոստիկանությունը պետք է իրագործի քաղաքապետարանի որոշումները, բայց շատ հաճախ իր աշխատանքը չի կատարում. «Մենք բանավոր ասել ենք, գրավոր դիմել ենք, հորդորել ենք, բայց դա մեր լիազորությունների մեջ չէ:  Քաղաքապետարանը չի կարող դառնալ ոստիկանություն: Այո անթույլատրելի է այս վիճակը»:

Տպել
Ամենաշատ