News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի դեմ պատերազմի առիթ է փնտրում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով Նեթանյահուի հայտարարությունն այն մասին, թե Թեհրանը իբր գաղտնի օբյեկտում միջուկային զենք է մշակում, տեղեկացնում է Mehr-ը։

Արձագանքելով անհիմն պնդումներին՝ Զարիֆը Twitter-ում գրել է․ «Իսկական միջուկային զենք ունեցողը բղավում է Իրանում ենթադրյալ ոչնչացվածի մասին»։

Զարիֆը նաեւ հավելել է, որ իսրայելցի վարչապետը առանց մտածելու փորձում է Իրանի դեմ պատերազմ հրահրել B-Team-ի (նկատի ունի ազգային անվատանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, Սաուդյան Արաքբիայի թագաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանը եւ Աբու Դաբիի թագաժառանգ  Զաիդ Ալ Նախայանը)կազմում։ Նա (Նեթանյահուն) եւ B-Team-ը պարզապես պատերազմ են ուզում»,- նշել է Զարիֆը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ