News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս համաձայնագիրը թույլ կտա մեծացնել փոխգործակցությունը պարենի, առողջապահության, հումանիտար առաքելությունների եւ խաղաղապահ ոլորտներում: Սեպտեմբերի 11-ին ԱԺ նիստում Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի հետ (Մալթայի օրդեն – խմբ.) համագործակցության վավերացման քննարկման ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է նաեւ Հայաստանի տարածքում դիվանագիտական ծառայության մասին 1961 թվականի կոնվենցիայի համաձայն լիազորությունների եւ անձեռնմխելիության ապահովում:

«2018 թվականի ապրիլի 26-ին Հռոմում ստորագրված համաձայնագիրը կարգավորում է Հայաստանի եւ Մալթայի օրդենի միջեւ հարաբերությունները եւ ուժի մեջ կմտնի վավերացման մասին հրապարակումից հետո 30-րդ օրը»,- նշեց Ադոնցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ