News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանում կստուգվեն մետաղ արդյունահանող բոլոր 27 հանքավայրերը, ինչպես գործող, այնպես էլ լքված։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Մասնավորապես, նրա խոսքերով, այժմ ստուգումներ են անցկացվում Կապանի լքված պղնձամոլիբդենային հանքավայրում։

Նշենք, որ Շահումյանի ոսկու-պոլիմետաղական հանքավայրը շահագործում է Chaarat Gold ընկերությունը։ Կապանի մյուս պղնձի հանքավայրը չի շահագործվում 2009 թվականից։ Սակայն անձրեւները շարունակում են հանքավայրի արտանետումները լվանալով լցնել Կավարտ, այնտեղից էլ Ողջի գետը։

2009թ․, երբ հանքավայրը հանձնվել է պետությանը, շահագործող Dundee Precious Metals ընկերության վրա պարտավորություններ չեն դրվել։ Այնուհետեւ ընկերությունը հրաժարվել է արդեն փչացած հանքավայրից եւ եւս մի քանի տարի շահագործել է Շահումյանի հանքավայրը։

«Մենք կպարզենք, թե ով է պարտավոր այդ ծավալով վերականգնում անցկացնել»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ ստուգումներ են անցկացվում նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում եւ մետաղ արդյունահանող այլ հանքավայրերում։

Գրիգորյանը նշեց, որ այստեղ իրենց այնքան էլ հասկանալի չեն ջրի մոնիթորինգի տվյալները։

«Կան դեպքեր, երբ վերին կետերում, լեռների գագաթներին այն ավելի կեղտոտ է, քան ներքեւում, երբ հոսում է պոչամբարից։ Այս տվյալները մենք նույնպես կվերստուգենք»,- նկատեց նախարարը։

Նրա խոսքերով, այժմ նախարարությունը ֆինանսական միջոցներ է փնտրում պոչամբարները վերանորոգելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել