News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գրանցված աշխատողների թիվը Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ անցել է 600 հազար մարդուց։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսպես, նրա խոսքերով, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին փոխանցումները 347,8 միլիոն դրամով գերազանցել են անցյալ տարվա ցուցանիշները, ինչը կազմում է 9,6 տոկոս։

«Աճը պայմանավորված է վարձու աշխատողների թվի աճով»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ նշված ժամանակաշրջանում գործազուրկների թիվը կրճատվել է 6,4 տոկոսով՝ համեմատած անցյալ տարվա ցուցանիշի հետ։

«Ուզում եմ հայտնել նաեւ, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը երկրում անցել է 600 000 մարդուց։ Վերջին, հուլիսի 31-ի տվյալներով, այդ թիվը կազմել է 604 000»,- հայտարարեց վարչապետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ