News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տոնգայի Թագավորության վարչապետ Ակիլիսի Պոխիվան մահացել է 78 տարեկանում նորզելանդական հիվանդանոցում, հայտնում է ABC-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Պոխիվան սեպտեմբերի 11-ին Թագավորության մայրաքաղաք Նուկուալոֆայից Օքլենդի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել սեպտեմբերի 11-ին թոքաբորբի բարդությունների պատճառով, որով տառապում էր վերջին շրջանում: Պոխիվայի խորհրդականն իր հայտարարության մեջ նշել է, որ նա մահացել է Տոնգայի ժամանակով մոտ 10:00-ին:

Ակիլիսի Պոխիվան Տոնգայի Թագավորության վարչապետն էր 2014 թվականից: Նա վերջին 32 տարիներին եղել է նաեւ խորհրդարանի պատգամավոր: Մինչեւ ընտրվելը Պոխիվան համալսարանում պատմություն եւ սոցիոլոգիա է դասավանդել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ