News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Տարիներ շարունակ հնդիկ բժիշկ Կրիշնա Թումալափալին պատրաստվում էր այցելել Աֆրիկա եւ, վերջապես, նրան հաջողվել է իրագործել իր երազանքը: Ընտանիքի հետ միասին 64-ամյա զբոսաշրջիկը ՀԱՀ-ի Կրյուգերի անվան Ազգային պարկում էր, երբ մի քանի րոպեի ընթացքում նրանց հաջողվել էր տեսնել գետաձիների լոգանքը, զեբրերի խմբին եւ բազմաթիվ այլ կենդանիներին: Սակայն տեղի էր ունեցել անկանխատեսելի միջադեպ:

Սկզբում Թումալափալի ընտանիքը հիանում էր երկու ռնգեղջյուրներով. մայր ռնգեղջյուրն իր ձագի հետ եկել էին ջրամբարի մոտ:Սակայն կարճ ժամանակ անց իրենց ծարավը հագեցնելու նպատակով ջրամբարին էին մոտեցել երկու փիղ, որոնցից մեկը չէր ցանկանում տարածքը կիսել այլ կենդանիների հետ: Մայրը ժամանակից զգացել էր վտանգը եւ փորձել պաշտպանել իր ձագին, սակայն ավելի ուժեղ եւ ամրակազմ հակառակորդը հրելով հետ էր մղել կենդանուն: Արդյունքում ձագը շրջվել եւ ընկել էր, իսկ երբ վեր էր կացել, փախել, մինչդեռ մայրը դեռ որոշ ժամանակ շարունակում էր պաշտպանվել, որից հետո հեռացել: Փիղը դադարել էր հետապնդումը, սակայն ծարավի հագեցումն արդեն հետաքրքիր չէր կենդանուն. նա ուշադրությունը սեւեռել էր զբոսաշրջիկների ուղղությամբ:

Զբոսավարի փորձառության շնորհիվ մարդկանց հաջողվել էր խուսափել վտանգից, ընդ որում՝ զբոսավարը նշել է, որ իր տասնամյա աշխատանքի ընթացքում երբեք ականատես չէր եղել դեպքերի այդպիսի զարգացմանը:

Թումալափալին հավելել է, որ Հնդկաստանում նրանք հանդիպում են ոչ մեծ չափսի փղեր: Ասիական փղի (լատ. Elephas maximus) հասակը կարող է հասնել 2.5-3.5 մետրի 3-5 տոննա քաշի դեպքում: Աֆրիկյան սավանայի փիղը (լատ. Loxodonta africana) ունի 3.8 մետր հասակ 5-7 տոննա քաշի պարագայում: Իսկ սեւ ռնգեղջյուրի (լատ. Diceros bicornis) հասակը չի գերազանցում 160 սանտիմետրը, իսկ քաշը հասնում է 2 տոննայի: Ժամանակակից փղերից ցանկացած տեսակի հետ հարձակման ժամանակ ռնգեղջյուրը կարող է վնասել կենդանուն իր եղջյուրով, սակայն լիովին պարտության մատնելու ունակ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ