News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պարաշյուտիստ զույգը հազիվ է խուսափել Մեծ Բրիտանիայի երկնքում ժամում մոտ 563 կմ արագությամբ թռչող ամերիկյան 2 կործանիչների հետ բախումից, հաղորդում է CNN-ը։

Պարաշյուտիստները գտնվել են ժամում մոտ 193 կմ արագությամբ ազատ անկման մեջ, երբ 2 F15 ինքնաթիռ են նկատել։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլին, սակայն այդ մասին հայտնի է դարձել օրերս։

«Airprox»-ը, ինչպես պաշտոնապես անվանում են նման բախումը, ֆիքսվել է GoPro տեսախցիկի միջոցով, որն ամրացված է եղել պարաշյուտիստներից մեկի սաղավարտին։ Պարաշյուտիստները բախման ռիսկը գնահատել են «միջին»։

Նշվում է, որ եղանակային պայմանները լավ են եղել, իսկ պարաշյուտիստների մոտ տեսանելիությունը եղել է 10 կմ, այն դեպքում, երբ օդաչուների մոտ հստակ տեսանելիություն է եղել՝ 50 կմ։

Պարաշյուտի նետման գոտին պետք է նշված լինի ավիացիոն քարտեզներում, ինչը նշանակում է, որ այդ շրջանում օդանավեր շահագործողները պարտավոր են իմանալ, որ մոտակայքում կարող են պարաշյուտիստներ լինել։ Այդ միջադեպից հետո հետագա միջադեպերը կանխելու համար քայլեր են ձեռնարկվել։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ