News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Քաղաքային իշխանությունները լիովին ձախողում են քաղաքային խնդիրները եւ չեն էլ փորձում լուծել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար Սոնա Աղեկյանը:

«Քաղաքապետարանը գեղեցիկ հաշվետվություններ, շոուներ է ներկայացնում, մեծարման երեկոներ, սրա-նրա կենացն են խմում, ում մերժել էին, խոնարհվում են մինչեւ ոտքերը, բայց երեւանյան խնդիրների լուծումը ձախողում է եւ որեւէ խնդիր չեն էլ փորձում լուծել»,-ասաց նա եւ նշեց, որ առկա է քաղաքական կամքի բացակայություն:

Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ երեւանյան խնդիրների պատասխանատուն ոչ թե Հայկ Մարությանն է, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ երեւանցին իր քվեն տվել է ոչ թե «պոլի փետ» Հայկոյին, այլ վարչապետին. «Երեւանում աղբահանության եւ սանմաքրման պատասխանատուն դիկտատոր Փաշինյանը»:

Սոնա Աղեկյանը թվարկեց այն բոլոր ոլորտները եւ խնդիրները, որոնք մինչ այսօր չեն լուծվել, թեեւ դրանց վերաբերյալ խոստումներ է տվել Մարությանը՝ խաղահրապարակների կառուցում, պոլիկլինիկաների բարելավում, վերելակների հարց, կանաչապատում, հանրային տրանսպորտի խնդիր. «Տեղական ինքնակառավարումը լիովին ձախողվել է, իսկ ավագանին ընդդիմություն չունի, լրիվ գրպանային է»:

Նա բանավեճի հրավիրեց Երեւանի քաղաքապետին. «Ես ձեզ հրավիրում եմ բանավեճի, մենք ուղիղ եթերում նստենք, ձեր նախընտրելի հեռուստատեսությամբ, ձեր նախընտրելի հարցերի շուրջ զրուցենք, բանավիճենք երեւանյան խնդիրների շուրջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ