News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Օրինակ իրավապահներն նրան ամեն ամիս բռնում են կատվին դաժանորեն մորթելու համար, ինքը ասում է՝ ես ունեմ իմ հավատալիքը եւ իմ Աստված չգիտեմ ինչն ինձ ասել ա ամեն «ր» տառ ունեցող ամիսներին կատու մորթի, ամեն «ր» տառ չունեցող ամիսների ամսվա 15-ին շուն մորթի, ես էլ իմ ծիսական բանն եմ անում. այստեղ ո՞նց է լինելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում հարց ուղղեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Զոհրաբյանի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին»։ Նախագծով քրեական պատիժ է սահմանվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար.

«Ես էլ հարց ունեմ չափազանց բարձր եմ գնահատում օրենքի կարեւորությունը, որովհետեւ դրա կարիքը մեր հասարակությունում իրոք կա։ Մավախություն ունեմ, որ այն կամ սխալ կկիրառվի կամ չի կարգավորում ամբողջությամբ։ Հիմա ձեզ բերեմ օրինակ շատ ստեղծագործ մտքի տեր մի մարդու , որը չունի այդ մարդկային հատկանիշները եւ սիրում է տանջել կենդանիներին։ Եվ ինքը այսպիսի մի արդարացում է իր համար հնարում։ Եվ օրինակ իրավապահներն իրեն ամեն ամիս բռնում են կատվին դաժանորեն մորթելու համար, ինքը ասում է՝ ես ունեմ իմ հավատալիքը եւ իմ աստված չգիտեմ ինչն ինձ ասել ա ամեն «ր» տառ ունեցող ամիսներին կատու մորթի, ամեն «ր» տառ չունեցող ամիսների ամսվա 15-ին շուն մորթի, ես էլ իմ ծիսական բանն եմ անում։ Այստեղ ո՞նց է լինելու»։

Պատգամավոր Զոհրաբյանն էլ պատասխանեց, որ, հավանաբար, այդ անձը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, եւ պետք է տեղափոխեն նրան հոգեբուժարան.

«Կարծում եմ, պարոն Միրզոյան, այդ դեպքում պիտի զանգեն 911, որովհետեւ ես վստահաբար կարծում եմ, որ այդ մարդը հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիր ունի եւ նրա կատարած արարքը 911 Ավանի հոգեբուժարան տեղափոխելու համար է։ Նրա կատարած արարքն ուղղակիորեն ենթարկվելու է վարչական տուգանքի եւ քրեական պատասխանատվության։ Եթե մենք հիմա փորձենք գնալ բոլոր հնարավոր կանխավարկածներով, տեղ չենք հասնի։ Ես ասում եմ կարգավորենք ակնհայտ դաժան դեպքերն ու վերաբերմունքները, եւ եթե կիրառման ընթացքում ինչ-որ մի սատանիստ կասի, որ ես ամեն օր պիտի կատու մորթեմ ու արյունը խմեմ, որովհետեւ դա իմ Լյուցիֆերի հրահանգն է, այդ ժամանակ ես ձեզ հետ միասին կզանգենք 911 եւ կփորձենք արդեն այլ դաշտում կարգավորել այդ հարցը»։

Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց, ասելով, որ իր մտահոգությունը չփարատվեց. «Իմ մտավախությունը հետեւյալն է, մեկը վատն է եւ սիրում է տանջել կենդանիներին, եւ այս օրենքով, մենք, այնուամենայնիվ նրան չենք կարողանում պատժի ենթարկել, ինքը ինչ-որ ձեւ ա գտնում տակից դուրս գալու։ Կարծում եմ՝ ձեր ասած բացատրությունը չի փակում այդպիսի մարդկանց դուրս պրծնելու հավանականությունը։ Հույսս այն է, որ այդ մարդիկ հիմա ինձ չեն լսում եւ այդ ձեւը գլխի չեն ընկել»։

Տպել
Ամենաշատ